Հանդիպում ունեցա «Անտառային կոմիտեի» նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Քննարկեցինք անտառային ոլորտին առնչվող խնդիրներ և արդյունավետ կառավարմանը վերաբերվող թեմաներ։
Անդրադարձ կատարվեց ոլորտի հիմնական գերխնդիրներին և դրանց հայեցակարգային լուծումներին։
Անտառային ոլորտի կառավարման քաղաքականությունը պետք է լինի համալիր և վերջնական լուծումներ տա անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների առկա մարտահրավերներին։
Մենք պետք է կարողանանք լիարժեք ապահովել անտառների սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը։
Վաղն արդեն ավելի ընդլայնված հանդիպում կունենամ «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ ու առավել մանրամասն կքննարկենք կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մեր անելիքները»,- գրել է նախարարը։