ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ:
Նախարարի խոսքով՝ ինքը ցնցված է Բեյրութի պայթյունի մասին սարսափելի լուրերից:
«Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին»,- գրել է նախարարը` հույս հայտնելով, որ Բեյրութի փառքն անպայման կվերականգնվի:
Shocked by the terrible news of #BeirutBlast and its devastating consequances. Our thoughts and prayers with brotherly people of #Lebanon. #Armenia is ready to urgently provide assistance to Lebanon and its people. #Beirut glory will definitely be restored.
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) August 5, 2020