Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և աղոթել Բեյրութի նավահանգստի պայթյունի զոհերի համար: Այս մասին հայտնում է Vatican News-ը:
«Աղոթենք զոհերի և նրանց հարազատների համար, աղոթենք Լիբանանի համար, որպեսզի երկիրը կարողանա վերապրել այդ ողբերգական և ցավագին պահը»,- ասել է Հռոմի Պապը:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Լիբանանին՝ հաղթահարել լրջագույն ճգնաժամը: