«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան իր էջում մեկնաբանել է նախկին թիմակցի՝ Իկեր Կասիլյասի՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը։
«Հպարտ եմ, որ միասին կիսել ենք հրաշալի պահեր»,-գրել է Ռոնալդուն:
Իսպանական մամուլը գրում է, որ Կասիլիասը վերադառնալու է «Ռեալ» ու դառնալու է նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը։
Կասիլյասը իր կարիերայի ընթացքում 24 տիտղոս է նվաճել. նա դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող, տիրացել է Չեմպիոնների լիգայի 3 գավաթի, Իսպանիայի առաջնության 5 տիտղոսի, Իսպանիայի 2 գավաթի, Իսպանիայի 4 սուպերգավաթի, մեկ անգամ հռչակվել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող, 2 անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, մեկ անգամ Պորտուգալիայի առաջնության չեմպիոն ու 2 անգամ Պորտուգալիայի սուպերգավաթակիր։