Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի՝ «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին՝ տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․
-
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
-
Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
-
Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց
-
«Նիկարմ» ֆուտբոլային ակումբ
-
«Միկա» ֆուտբոլային ակումբ
-
Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց
-
Օնոր երիտասարդական սպորտային դպրոց
-
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ
-
Մարտունի քաղաքի սպորտային դպրոց
-
GOALS – Girls of Armenia Leadership soccer
-
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
-
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
-
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։
Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։