Բարեկարգվում է Երևանի «Ձկան խանութին» հարակից տարածքը՝ տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Հերթը հասավ նախկին «Ձկան խանութի» հարակից տարածքին։ Այն վերջերս վերադարձվել է համայնքին, այժմ ապամոնտաժվում են ճաղավանդակները, մաքրվում է աղբը, անցումը կլվացվի, կախտահանվի և կլուսավորվի։
Կմշակվի նաև տարածքի հիմնանորոգման նախագիծ»,- հայտնել է Կուբատյանը։