Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը «Լուրերին» ներկայացրեց Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրում իրավիճակը՝ այն համարելով շատ ծանր: Գանտահարյանը նշեց, որ կան հարյուրից ավելի զոհեր, և այդ թվերը կարող են բարձրանալ: Նրա խոսքով՝ կան նաև հայազգի զոհեր, վիրավորներ, սակայն վերջիններից որքանն են ծանր վիճակում՝ դեռևս հայտնի չէ: Գանտահարյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով պայթյունի թողած հետևանքները՝ դեռ վաղ է խոսել ընդհանուր գնահատականներից: Պայթյունի վայրը շատ հեռու չի եղել նաև հայկական թաղամասերից: