«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասի՝ «խաղակոշիկները մեխից կախելու» որոշումը։
«Իկերը հեռանում է, բայց լեգենդի կարգավիճակը նա վաղուց է արդեն ապահովել։ Ոչ այն պատճառով, որ նա Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստներից էր, այլև այն պատճառով, որ նա հաղթել է ամեն ինչ միջազգային մակարդակում։
Իկե՛ր, դու ֆանտաստիկ դարպասապահ ես, դու իսկապես ծանր մրցակից էիր։ Հետ նայելով՝ մտածում եմ, որ մեր միջև իսկապես յուրահատուկ մրցակցություն կար, որը մեզ պատրաստել է նոր բարձունքների նվաճմանը, երբ մենք ամեն անգամ հանդիպում էինք միմյանց»,- հայտարարել է արգենտինացին։