ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում, որում հայտնել է, որ գրությամբ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարար Սուրեն Պապիկյանին:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ երեկոյան գրությամբ դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևյալ խնդրով՝
Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժել են համայնքի՝ մոտ 35 հա տարածությամբ կարտոֆիլի և լոբու դաշտերը։ Տեղի գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում, քանի որ հողից ստացվող բերքը նրանց սննդի և եկամտի միակ աղբյուրն էր։
Նախարարին խնդրել եմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հրազդան համայնքի բնակիչներին կարկուտի հետևանքով կրած վնասների նվազեցման նպատակով պետական աջակցության որևէ ծրագրում հնարավորինս սեղմ ժամկետում ընդգրկելու համար:
Հուսով եմ՝ դրական պատասխան կստանանք»,- գրել է նախարարը: