Ցավակցության և զորակցության ուղերձ եմ հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Իմ և երեւանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար, և բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները:
Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը և դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ և ամուր»,- գրել է Մարությանը: