Բեյրութում այսօր տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գույքային և նյութական վնասներ է կրել:
Անթիլիասի մայրավանքում վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները: Նույնպիսի վնասներ են կրել նաև Վեհարանը, հայագիտական և մանկավարժական կենտրոնները, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանը: