«Արևելք»-ը, հղում կատարելով Համազգայինի Փալանճեան-Արսլանյան ճեմարանի շրջանավարտների միությանը, հայտնել է, որ Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով մահացել է 2007 թ. իր շրջանավարտներից Ժակ Բարամագյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել՝ Ջեսիկա Բեզջյանը:
Մահացել են նաև քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, Տելիա Փափազյանը:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահին վեցն է։