ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին և իր զորակցությունն է հայտնել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Մեծարգո տիկին Աուն,
Սիրելի Նադյա,
Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:
Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար:
Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք:
Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին:
Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված:
Ջերմորեն և բարեկամաբար՝ Աննա Հակոբյան»,- ասված է հեռագրում: