Ֆուտբոլի խաղադաշտի կառուցման ակտիվ աշխատանքներ են ընթանում Ախթալայում՝ տեղեկացրել է ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանի հետ Ախթալայում հետևեցինք ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքներին։ Շինհրապարակում աշխատանքային եռուզեռ էր։
Խաղադաշտի տեղադիրքն ընտրվել է այնպես, որ հնարավորին չափ հարմար լինի օգտվել նաև Ճոճկան, Այրում և Նեղոց գյուղերի երեխաների համար։ Հիշեցնեմ՝ խաղադաշտը կառուցվում է ՖԻՖԱ-ի ծրագրով՝ ՀՖՖ շուրջ 90 տոկոս ֆինանսավորմամբ։
Այնուհետև շարժվեցինք դեպի Սարահարթ թաղամասում գտնվող մեծ մարզադաշտ։ Քննարկվեց ՀՖՖ հնարավոր մասնակցությունը մարզադաշտի վերականգնման հարցում»։