ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերը մշտադիտարկում են իրականացրել Ալավերդու, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։
ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են և ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։