«Հայաստան» համահայկական հիմնադրամն անդրադարձել է Լիբանանում տեղի ունեցած պայթյունին:
««Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում Լիբանանին և մեր հայրենակիցներին: Տարիներ շարունակ Հիմնադրամն աջակցել է Լիբանանում մի շարք ծրագրերի իրականացմանը: Երեկ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունից վնասվել են մի շարք տներ և շինություններ՝ հանգեցնելով մարդկային կորուստների:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, ինչպես նաև ուժ և համբերություն լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր այժմ գտնվում են ծանր ու տագնապալի վիճակում:
Մենք ձեր կողքին ենք»,- նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի էջում: