«Լուրեր»-ը ուղիղ կապ է հաստատել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:
Նա ներկայացրեց իրավիճակը Բեյրութում ու մասնավորապես հայկական թաղամասերում՝ ողբերգական պայթյունից հետո:
«Շատ ծանր իրավիճակ է: Կարող եմ ասել, որ ամբողջ քաղաքացիական պատերազմի ժամանակ նման ուժգնությամբ, նման հզորությամբ պայթյուն չէր որոտացել»,- ասում է Գանտահարյանը: