ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ընթերցանության նոր նախագծի մեկնարկ` 13-15 տարեկան աշակերտների համար:
Նախագծի նպատակն է արթնացնել սերը գրքի նկատմամբ, խթանել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացումը, ձևավորել խոսքի մշակույթ։
Նախագծի խորագիրն է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով», որի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ ստեղծագործություն և 100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որևէ կերպարի մասին։
Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքում։
Մեզ հետաքրքիր է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարծիքն ու մեկնաբանությունը գեղարվեստական ստեղծագործությունների մասին։ Խնդրում ենք աշխատանքներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` օգոստոսի 10-14-ը ընկած ժամանակահատվածում (կից անհրաժեշտ է ներկայացնել աշակերտի անուն, ազգանունը, դասարանը, դպրոցը, մարզը և լուսանկարը)։