Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:
Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել:
Արցախը Լիբանանի հետ է»,- տեղեկացրել է Արցախի նախագահը: