Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
«Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի և զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:
Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում, և գնահատման արդյունքում Հայաստանի Կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»,- գրել է վարչապետը: