Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով տեսչական մարմինները 03.08.2020-ի դրությամբ կայացրել են 4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
03.08.2020-ի դրությամբ իրականացվել է 61574 ստուգում, որից միայն 472-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։