Ամենամասշտաբային տեխնոծրագրերից «Հայկական վիրտուալ կամուրջը» կամուրջներ է ստեղծում՝ հայ տեխնոմիտքը Սիլիկոնյան հովիտ հասցնելու համար: Ամեն ինչ սկսվեց, երբ վարչապետը Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ այցելեց Սիլիկոնյան հովիտ և հանդիպեց հայր և որդի Դրեյփերների հետ: Դրեյփերի համալսարանի դասերին մինչև տարեվերջ 7 շաբաթով կմասնակցի 15 հայ հաջողակ տեխնո-ձեռներեց: Ապա իրենց արտադրանքը կներկայացնեն Թիմ Դրեյփերի թիմին՝ ներդրումներ ձեռք բերելու համար: Սա «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի ինկուբացիոն փուլն է: Աքսելերացիոն կրթական բաղադրիչը ևս միջազգային դռներ կբացի:
Բիզնեսը բիզնեսին հանդիպելուն խանգարեց իհարկե կորոնավիրուսը, բայց օդային սահմանների հետ նաև դրսում աշխատել-վերադառնալու ուղիներն էլ կբացվեն:
Նույնը նախնական պայմանավորվել են նաև Սինգապուրի, Կատարի, աշխարհի այլ տեխնո-կենտրոնների հետ, որ Հայաստանն աշխարհում դիրքավորվի որպես որակյալ ու ոչ այնքան թանկ արտադրանք առաջարկող երկիր: Սիլիկոնյան հովիտ հասնելու բոլոր փուլերն անցնելու հայտերը հասանելի կլինեն հաջորդ շաբաթ, իսկ մինչև այդ «Հայկական վիրտուալ կամուրջի» մեկնարկին սփյուռքի մեր հայտնի տեխնոդեմքերը պատմում են՝ ինչպես վիրտուալ և ոչ վիրտուալ ուղիներով դառնալ աշխարհի կենտրոնը:
Մանրամասները` տեսանյութում: