BBC-ի տեղեկացմամբ, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հուժկու պայթյուն է որոտացել՝ արաբական երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի՝ 2005-ին տեղի ունեցած սպանության գործով դատավճռի նախօրեին:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Daily Star թերթի խմբագրության հարևանությամբ:
Al Arabiya-ն էլ տեղեկացնում է, որ ականատեսների պնդմամբ, Բեյրութի կենտրոնում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող շինությունները վնասվել են:
Առայժմ հայտնի չեն պայթյունների պատճառները: Ականատեսներից ոմանց հավաստմամբ, պայթյուններից մեկը գրանցվել է Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կեցավայրի մոտ: Առողջապահության նախարարը հայտնել է, որ բազմաթիվ տուժածներ կան: