Նվազագույնը 6 մարդ է մահացել Չինաստանի Հուբեյ նահանգի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի իշխանություններին:
5 մարդ մահացել է տեղում, մեկը` հիվանդանոցում: Եվս 4-ը վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 100 մարդ, 14 հրշեջ-մեքենա, ստեղծվել է աշխատանքային 8 խումբ:
Ներկա պահին քիմիական գործարանի աշխատանքները դադարեցվել են: Ընթանում է հետաքննություն` պայթյունի պատճառները բացահայտելու համար: