ԱՄՆ-ում COVID-19-ը նահանջում է, իրավիճակն էլ բավականին հուսադրող է: Կորոնավիրուսի թեմայով ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը: Թեմային է անդրադարձել Euronews-ը:
«Մենք տեսնում ենք լուրջ առաջընթաց: Ամբողջ երկրում կորոնավիրուսի դրական արդյունքները 6 տոկոսով նվազել են մեկ շաբաթ առաջ գրանցված թվերի հետ համեմատ: Սա շատ հուսադրող ցուցանիշ է: Ես պետք է նշեմ, որ վարակը նահանջում է»,- հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահի հավաստմամբ՝ երկրի հարավային և արևմտյան շրջաններում առաջընթացը դանդաղ է ընթանում նախորդ շաբաթների համեմատ:
Չնայած Դոնալդ Թրամփի լավատեսական կանխատեսումներին՝ Սպիտակ տան՝ կորոնավիրուսի հարցերի խորհրդականը հայտնել է, որ երկիրը մուտք է գործում համավարակի «նոր փուլ», և գյուղական բնակավայրերը նույնքան վտանգված են, որքան մեծ քաղաքները: