Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: