ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակն աշխարհում լուրջ հարված է հասցրել համաշխարհային կրթական համակարգին՝ գրում է Al Arabiya-ն:
Համավարակի պատճառով մոլորակի ավելի քան 160 երկրներում փակվել են բազմաթիվ դպրոցներ ու բուհեր, որից տուժել է մեկ միլիարդ ուսանող:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հավաստմամբ, աշխարհն առերեսվում է «սերունդների աղետի հետ, որը կարող է վատնել մարդկային ներուժը, քայքայել տասնյամյակների առաջընթացն ու խորացնել արմատացած անհավասարությունը»:
Գուտերեշի խոսքով, այժմ աշխարհը կանգնած է երիտասարդ սերնդի ճակատագրի որոշման խնդրի առջև: Կառավարությունների այսօրվա որոշումները երկար ազդեցություն ունենան հարյուր միլիոնավոր երիտասարդների և երկրների զարգացման հեռանկարի վրա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է կրթօջախները վերաբացել այն պահին, երբ համավարակի տարածումը վերահսկվի: