Նվազագույնը 30 մարդ է մահացել Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ ավելի քան 2500 մարդ վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունը զանգվածային ավերածություններ ու վնաս է հասցրել բազմաթիվ կառուցների՝ փշրելով շենքերի ապակիներն ու պոկելով առաստաղները: Պայթյունի պատճառն առայժմ անհայտ է:
Ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի` օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել: