Այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Դրա հետևանքով փլվել են շենքեր: Առողջապահության նախարարությունը հայտնել է հարյուրավոր վիրավորների և, առնվազն 10 զոհի, մասին:
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարի, չի բացառվում, որ Բեյրութի նավահանգստում նավ է պայթել, որը տեղափոխում էր հրավառության համար նախատեսված պայթուցիկներ: «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Լուրերին» տեսակապով տեղեկացրել է, որ Բեյրութի հայկական թաղամասը էական վնաս չի կրել: