ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ այսօր վաղ առավոտից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքներում և զբոսայգիներում լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել, որի արդյունքում գրանցվել են որոշ թերություններ. մասնավորապես՝ տարեցները բացօթյա տաղավարներում սեղանի ժամանցային խաղերի ընթացքում չեն պահպանել սոցիալական հեռավորություն, արձանագրվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։
Տեսչական մարմնի մասնագետների ցուցումով խախտումները վերացվել են տեղում։