Իտալիայում փետրվարից հունիս ամիսներին կորոնավիրուսով վարակվել է մոտ 1.5 միլիոն իտալացի՝ գրում է Corriere della Sera պարբերականը:
Սա վեց անգամ ավելի շատ է, քան ենթադրվում էր մինչև այժմ:
Այս տարբեր գնահատականները կապված են այն բանի հետո, որ Իտալիայում մինչև այսօր վարակվածների տվյալների մասին տեղեկությունները հայտնի են դառնում միայն կորոնավիրուսի թեստի արդյունքում: Այժմ, սակայն, բժիշկները ստուգել են, թե քանի իտալացու արյան մեջ հակամարմին կա, որը հնարավորություն կտա պայքարել կորոնավիրուսի դեմ: Դրանց առկայությունը ցույց է տալիս, որ մարդը վերջին ամիսներին վարակվել է և ձեռք է բերել դիմադրողականություն: