Իսրայելական օդուժը Դամասկոսի հյուսիսում թիրախավորել է Սիրիայի կառավարական ուժերի հենակետերը: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Իսրայելի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ հրեական պետության այդ քայլը Գոլանի բարձունքների վրա սիրիական կողմի հարձակման փորձի պատասխանն էր:
Իսրայելական կողմի հավաստմամբ՝ թիրախավորվել են սիրիական ռազմակայանները, հետախուզական կենտրոնները:
Պաշտոնական Թել Ավիվը նշել է, որ շարունակելու է պաշտպանել իր երկիրն ու ժողովրդին:
Հիշեցնենք, որ Իսրայելը սիրիական Գոլանի բարձունքները գրավել է 1967-ին մերձավորարևելյան պատերազմի ժամանակ: