ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները:
«Հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվ ականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։ Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չեն չորացվում»։
Նշվում է, որ հոգեհանգստի և թաղման մասնակիցները պետք է անպայման կրեն դիմակ, պահպանեն 1,5 մետր սեցիալական հեռավորություն, ջերմաչափվեն հեռահար կամ անհատական ջերմաչափով և այլն: