Երևանում գույքագրվել է կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառ
Ի դեպ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն ուսումնասիրել և գույքագրել են Երևանի տարբեր հատվածներում գտնվող կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառ։ Նման ծառերի ընհանուր թիվը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 1500 ծառ։
Նախքան հատումը ծառերին փակցվում է այդ մասին հուշող հատուկ ցուցանակ։ Իրազեկման աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի ավագանու անդամները՝ հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: