5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելյան շրջաններում՝ տեղեկացնում է Gazeta.ru կայքը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Թուրքիայի`ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Գազիանտեպ քաղաքից 175 կմ հեռավորությամբ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 7 կմ խորությամբ:
Հավանական ավերածությունների ու զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան: