ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ Կառավարության 20 և համայնքի 5 տոկոս համաֆինանսավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ:
Շահառու հերթական համայնքներն են`
Սյունիքի մարզի Սիսիան համայնք.
Վայոց ձորի մարզի Արենի համայնք.
Լոռու մարզի Ախթալա համայնք:
Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:
Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ:
Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ: