Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Հայփոստ» ընկերության համագործակցության արդյունքում առաջին անգամ գործարկվել է նամակների թվայնացման գործընթացը։
Ծառայության շահառուներն այսուհետ իրենց հասցեագրված նամակները կստանան «Հայփոստ»-ի գործարկած նոր «Հիբրիդ փոստ ծառայություն» համակարգի միջոցով։ Այն մեկտեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝ ապահովելով նամակների հասանելիության արագությունը, ժամկետների կրճատումը, աշխատանքի ավտոմատացումը, պետական գերատեսչական ծախսերի խնայողությունն ու մարդկային ռեսուրսների օպտիմալացումը:
Ծառայության կողմից նամակն էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է «Հայփոստ» ընկերություն, որտեղ այն տպվում, ապա ծրարավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը։
«Հիբրիդ փոստ» ծառայության օգտատերերն անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին: