Գերմանիայի բժիշկների միության ղեկավարը հայտարարել է, որ երկրում արդեն սկսվել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Գերմանայի առողջապահության ոլորտի մասնագետների հավաստմամբ, անհրաժեշտ է պահպանել հիգիենայի խիստ կանոններն այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսի դեղամիջոցը չի հայտնաբերվել:
Կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի մասին, սակայն, Գերմանիայի իշխանությունները զգուշությամբ են խոսում:
Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 211281 դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 9156: