Առնվազն 10 մարդ մահացել է, հարյուրավոր մարդիկ մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևաքնով: Այս մասին տեղեկացնում է Լիբանանի առողջապահության նախարարը՝ գրում է Al Jazeera-ն:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունը զանգվածային ավերածություններ ու վնաս է հասցրել բազմաթիվ կառուցների՝ փշրելով շենքերի ապակիներն ու պոկելով առաստաղները:
Պայթյունի պատճառն առայժմ անհայտ է:
Պայթյունից մի քանի կիլոմետր հեռավորությունից էլ երևում է ծխի հսկա ամպը: Այն այնքան հզոր է եղել, որ զգացվել է Լիբանանի մայրաքաղաքի ցանկացած հատվածում: Հուժկու պայթյունը քաոսային իրավիճակ է առաջացրել Բեյրութի փողոցներում: