Հունվարի 1-ից Արցախի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը կաշխատի նոր շենքում: Նոր ծննդատան ավարտվող շինարարությանը զուգահեռ` առողջապահության նախարարությունում զբաղվում են սարքավորումների ձեռքբերմամբ:
Լիլիթ Հակոբջանյան, Արցախի նախագահի խորհրդական - 90 տոկոսը եվրոպական արտադրության է: Մնացած 10 տոկոսը ռուսական և ճապոնական են՝ հաշվի առնելով, որ եվրոպականի խնամքի հետ կապված խնդիրներ ենք ունենում գործիքների հետ, իսկ ռուսականն ավելի երկատաև է մեզ ծառայում:
Նոր ծննդատան կարքիներն Արցախի նախագահը ոլորտի պատասխանատուների հետ է գնահատել: Սարքավորումները կգնվեն մեկ միլիարդ դրամ վարկի ներգրավմամբ: Նախատեսվում է ունենալ 4 վիրահատարան, 5 ծնարան և 71 մահճակալ:
Վարդգես Օսիպով, Արցախի ՄՄԱՊԿ ՓԲԸ տնօրեն - Իրոք, մեր ներկա շենքային պայմանները պահանջում են բավականին լուրջ բարելավում, դրա համար էլ նախատեսված է մեր կառավարության կողմից նոր մասնաշենքը շատ կարճ ժամանակահատվածում հասցնել ավարտին, որ մենք կարողանանք ավելի բարենպաստ պայմաններում շարունակել մեր ամենօրյա աշխատանքը:
Նոր շենքում Արցախի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը վերարտադրության բաժանմունք կունենա, որտեղ կիրագործվի անպտղության բուժման պետական ծրագիրը:
Լիլիթ Հակոբջանյան, Արցախի նախագահի խորհրդական - Փուլ առ փուլ կհասնենք նաև արտամարմնային բեղմնավորման ամբողջական ծավալին: Շատ պահանջված է Արցախի համար և, ինչու չէ, մենք այսպիսով կզարգացնեն բժշկական տուրիզմն Արցախում՝ հաշվի առնելով, որ շատ հայրենակիցներ ՌԴ-ում և արտասահմանում նախընտրում են Հայաստանում անցնել արտամարմնավորման բեղմնավորման գործընթացը:
Արցախի կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ քննարկում է նոր ծննդատանը նվիրատվություններ անելու եղանակը: Չի բացառվում, որ հայրենիքում և սփյուռքում ապրողները հաղորդագրություններ ուղարկելով ունենան աջակցելու հնարավորություն: