Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։