Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի դեմ վանդալիզմը:
Ատելության քայլերը տեղ չունեն Կալիֆոռնիայում, Թվիթերում նշել է նահանգապետը:
Փոխնահանգապետ Էլենի Կունալակիսն էլ դա անվանել է ատելությունից հրահրված հանցագործություն, որ սնվում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայով:
Մենք պետք է կանգնենք հայ համայնքի կողքին՝ դատապարտելու այս հարձակումները, գրել է փոխնահանգապետը:
Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում հուլիսի 24-ին ադրբեջանցիները նկարել էին վիրավորական գրաֆիտիներ, կախել ադրբեջանական դրոշը: