Քաղաքապետարանում ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականի մասին մամուլի անդրադարձին:
«Ի սկզբանե Արթուր Մեսչյանն ասել է՝ «Ես գալիս եմ մոտ երկու տարի միասին աշխատենք և այնուհետև վերադառնամ իմ գործերին»: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, եթե գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Ես նրանից հրաժարականի դիմում չեմ ստացել:
Գաղտնիք չկա, իր պաշտոնավարման առաջին օրերին ասուլիսներից մեկի ժամանակ նա հատուկ հայտնել էր, որ պաշտոնավարելու է մոտ 2 տարի, որպեսզի երբ այդ օրը գա, ոչ մի հարց չառաջանա»,- նշեց Երևանի քաղաքապետը: