«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Տավուշի մարզում ռմբակոծությունից վնասված 11 արևային ջրատաքացուցիչները վերանորոգվել են կամ փոխարինվել նորով։
«Տավուշի մարզի Այգեպար գյուղը հուլիսյան հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղերից է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Freenergy կազմակերպության հետ համատեղ ջանքերով՝ ռմբակոծությունից վնասված 11 արևային ջրատաքացուցիչները, որոնք տեղադրվել էին 2019 թ․ հիմնադրամի «Արևային Տավուշ» ծրագրի շրջանակներում, վերանորոգվել են կամ փոխարինվել նորով։
Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել բոստոնահայ բարերար Պերճ Սարգսյանի ֆինանսավորմամբ»,- գրել է Արշամյանը: