Խորհրդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը:
Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 9-ին:
Բելառուսի նախագահի պաշտոնում ընտրվելու համար իր թեկնածությունն առաջադրել է 5 թեկնածու` Ալեքսանդր Լուկաշենկոն, Աննա Կանոպացկայան, Սերգեյ Չերեչենը, Անդրեյ Դմիտրիևը և Սվետլանա Տիխանովսկայան: