Հայտնի են դարձել Ա սերիայի նոր մրցաշրջանի ժամկետները։ Մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին և կավարտվի 2021 թվականի մայիսի 23-ին։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։
Նշվում է, որ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկը կտրվի 2021 թվականի հունվարի 3-ին` Սուրբծննդյան տոների ընդմիջումից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերի 12-ին։