Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Covid-19-ի դեմ սպասվող պատվաստանյութերը կարող են փրկություն չլինել համաճարակից:
«Այս պահին չկա «կախարդական փայտիկ», և այն կարող է երբեք չհայտնվել»,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 18.5 միլիոն մարդ, մոտ 700 հազարը մահացել են: Միայն ԱՄՆ-ում դեպքերի թիվը մոտենում է կես միլիոնին: Նախագահ Թրամփը նշում է, որ դրա պատճառն արված թեստերի մեծ քանակն է: