ՀՀ վարչապետի առաջարկությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով՝ Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայում ՀՀ դեսպան: Նա կփոխարինի Թաթուլ Մարգարյանին, որը նախագահի հրամանագրով հետ է կանչվել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Աննա Աղաջանյանին նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»,- նշված է հրամանագրում: