Մեծ Բրիտանիան արտադրել է կորոնավիրուսի՝ միլիոնավոր երկու տարբեր թեստեր, որոնք կարող են ախտորոշել ոչ միայն COVID-19-ը, այլև՝ աշնան, ձմռան ու գարնան սեզոններին հատուկ մի շարք վարակներ: Այս մասին հայտնել են Միացյալ Թագավորության առողջապահության գերատեսչութունից՝ գրում է CNN-ը:
Այս թեստերը հաջորդ շաբաթվանից կկիրառվեն հիվանդանոցներում, խնամքի կենտրոններում և լաբորատորիաներում:
Միլիոնավոր արտադրությամբ նոր ռափիդ թեստերը հնարավորություն կտան կորոնավիրուսն ախտորոշելու 90 րոպեի ընթացքում, ինչը կօգնի կանխարգելելու վարակի արագ տարածումը: