Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում արդեն սկսվել են Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին վերանորոգման աշխատանքները, հայտնում են Շիրակի մազրպետարանից:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՇԻՆԱՐԱՐ-97» ՍՊԸ-ն։ 27 մլն 525 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը կտրամադրի պետությունը, մնացած 60 տոկոսը՝ համայնքը։
Նախորդ դարի 60-ականներին կառուցված շենքը երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, ներքին հարդարման աշխատանքներից զատ նախատեսվում է տանիքի վերանորոգում և ջեռուցման համակարգի անցկացում։